ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՅԴ-ն ընտրություններին յուրովի է պատրաստվում

ՀՅԴ-ն ընտրություններին յուրովի է պատրաստվում
13.01.2017 | 00:12

Չնայած վարչապետը հրահանգել էր դպրոցներում վերացնել «ժառանգականությունը», երբ տնօրենների պաշտոնը ծնողից անցնում է զավակին, պարզվում է, դաշնակցական նախարարը սա լիովին այլ կերպ է հասկացել։ Այս օրերին դաշնակցությունն սկսել է յուրովի նախապատրաստվել ընտրություններին և մարզերում սեփական դիրքերն ամրապնդելու սեփական մոդել մշակել, այն է՝ իրենց կուսակիցներին դպրոցի տնօրեններ նշանակել։


Մեր տեղեկություններով, Իջևանի տարածաշրջանի դպրոցներից մեկի երկարամյա տնօրենին ազատել են աշխատանքից, նրան փոխարինել է դաշնակցության անդամներից մեկը։ Հիմա ինչպե՞ս հասկանալ Լևոն Մկրտչյանի այն հավաստիացումները, թե կուսակցականությունը պետք է հեռու լինի կրթությունից, ի՞նչ է, ՀՅԴ-ն արտոնյա՞լ է։ Հավանաբար, վարչապետը ստիպված է լինելու հերթական հայտարարությունն անել, թե դպրոցի տնօրենների կուսակցական պատկանելությունը հե՛չ պարտադիր չէ, որ ԿԳ նախարարի քիմքով լինի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ